National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
14.06.2013
Հանդիպում ԵԱՀԿ պատվիրակության հետ
1 / 1

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հունիսի 14-ին հանդիպեց ԵԱՀԿ կառավարման եւ ֆինանսավորման խորհրդատվական խմբի անդամներին, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ անդամ 18 երկրներ:

Խորհրդատվական խմբի անդամները տեղեկացրին, որ տարածաշրջանային իրենց այցի նպատակն է՝ տեղում ծանոթանալու ԵԱՀԿ առաքելությանն ու իրականացվող ծրագրերին, որոնք հետագայում հիմք կդառնան՝ քննարկելու իրենց միացյալ բյուջեն եւ գնահատելու հետագա ներդրումների արդյունավետությունը: Մասնավորապես նրանք տեղեկացրին, որ արդեն ծանոթացել են Հայաստանում ծրագրերից մեկի իրականացման ընթացքին եւ շատ գոհ են արդյունքներից:

Հյուրերի խնդրանքով Կորյուն Նահապետյանը ներկայացրեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ հանձնաժողովի համագործակցության ուղղությունները: Նա կարեւորեց հատկապես Երեւանյան գրասենյակի մասնագիտական ու տեխնիկական աջակցությունը խորհրդարանին պաշտպանության եւ ոստիկանության ոլորտներում խորհրդարանական վերահսկողությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը ու կոռուպցիայի դեմ պայքարը արդյունավետ կազմակերպելու գործում: Կորյուն Նահապետյանը տեղեկացրեց, որ այդ համագործակցության արդյունքում է ծնվել նաեւ Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի եւ հանձնաժողովի միջեւ ստորագրված փոխըմբռնման հուշագիրը, ըստ որի՝ կողմերը համագործակցում են օրենսդրական գործընթացի արդյունավետության բարձրացման, զինված ուժերում քաղաքացիական վերահսկողության ընթացակարգերի մշակման եւ ներդրման, ինչպես նաեւ ուժային կառույցների տարբեր հաստատություններ այցերի կազմակերպման, փորձագիտական աշխատանքների իրականացման ուղղությամբ:

Կորյուն Նահապետյանը պատասխանեց նաեւ հյուրերին հետաքրքրող հարցերին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am